Բեռլինի «Յունիոնն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ գլխավոր մարզիչ Ուրս Ֆիշերը հեռանում է ակումբից։
Նշվում է, որ այս համատեղ որոշումը կայացրել են ակումբի նախագահը և Ուրս Ֆիշերը երկուշաբթի կեսօրին անձնական զրույցի ժամանակ։
Ուրս Ֆիշերը թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2018 թվականի հուլիսին։
Ուրս Ֆիշերի հետ ակումբից հեռանում է նաև մարզչի օգնական Մարկուս Հոֆմանը։ «Յունիոնի» Մ19 մարզիչ Մարկո Գրոտեն թիմը կգլխավորի որպես գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: