Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն նշել է, որ հաջորդ մրցաշրջանում «Սանտյագո Բերնաբեուում» մնալն իր գլխավոր նպատակն է։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը «արքայական ակումբում» հանդես է գալիս վարձավճարով:
«Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում» և պատրաստ եմ պայքարել դրա համար։ Սա է իմ գլխավոր նպատակը։
Ես բավականին լավ պատասխանեցի քննադատներին՝ գոլեր խփելով ու միավորներ բերելով թիմին։ Անչելոտին միշտ ուղիղ և անկեղծ է խոսում ինձ հետ»,- Խոսելուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։