Պաշտպան Ջոնաթան Տան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Լևերկուզենի «Բայերին», կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայի ակումբում։ Այս մասին հայտնում են Talksport-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»: «Կաչաղակները» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձեն ձեռք բերել Ջոնաթանին:
Նա «դեղագործների» կազմում խաղում է 2015 թվականի հուլիսից։ 27-ամյա խաղացողի և Լևերկուզենի «Բայերի» միջև գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 11 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։