«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոն կարող է կարիերան շարունակել Իտալիայում:
Այդ մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա անգլիացու տրանսֆերին հավակնում է «Յուվենտուսը», որը հունվարին կարող է վարձակալել խաղացողին։
Միաժամանակ թուրինյան ակումբը դիտարկում է Սանչոյին վարձակալելու տարբերակը միայն այն դեպքում, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» վճարի նրա աշխատավարձի մի մասը։