«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը պատմել է, թե որ անգլիական ակումբներին է հետևում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Ես Պրեմիեր լիգայում սիրելի ակումբ չունեմ, բայց ունեմ երկու մարզաշապիկ՝ «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի»:
Ես շատ ընկերներ ունեմ, ովքեր աջակցում են «Չելսիին», և մի քանիսն էլ աջակցում են «Մանչեսթեր Յունայթեդին»: Պրեմիեր լիգան բոլոր աֆրիկացի ֆուտբոլիստների համար ամենահարգված լիգան է․․․ մեծ մրցաշար է»,- ասել է նիգերիացին The Obi One Podcast-ում: