Մյունխենի «Բավարիան» երկարաժամկետ պայմանագիր է կնքել ավստրալացի 17-ամյա վինգեր Նեստորի Իրանկունդայի հետ, հայտնում է ESPN-ը։ Համաձայնագրի ստույգ ժամկետը չի հաղորդվում։
Իրանկունդան «Բավարիային» կմիանա 2024 թվականի հուլիսի 1-ին, քանի որ ՖԻՖԱ-ի կանոնները թույլ չեն տալիս նրան տեղափոխվել Եվրոպա մինչև 18 տարեկան դառնալը. դա տեղի կունենա փետրվարին:
Ֆուտբոլիստը ծնվել է Տանզանիայում և Ավստրալիա է տեղափոխվել երեք ամսականում, երբ նրա բուրունդցի ծնողները փախել են երկրից քաղաքացիական պատերազմի պատճառով։
Իրանկունդան «Ադելաիդա Յունայթեդի» առաջին թիմի կազմում իր նորամուտը նշել է 15 տարեկանում՝ 2021/2022 մրցաշրջանում։ Ա լիգայում երկու մրցաշրջաններում նա 799 րոպեում ութ գոլ է խփել՝ հիմնականում դուրս գալով փոխարինման։
Վինգերը հանդես է գալիս Ավստրալիայի Մ17 հավաքականում։ Մարտին նա հրավիրվել է մեծահասակների հավաքական Էկվադորի հետ ընկերական հանդիպման մասնակցելու համար, թեև խաղադաշտ դուրս չի եկել։