«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը մտահոգված է Ֆրանսիայի առաջնությունում արտասահմանցի մարզիչների թվի ավելացմամբ։
«Կարծում եմ, որ այս պահին սա սխալ միտում է, Ֆրանսիայում այն չափազանց բարձր է: Այն, որ արտասահմանցի մարզիչների բաժին կա, դա նորմալ է, քանի որ նրանք նոր գաղափարներ են բերում։
Ես ինքս որպես մարզիչ աշխատել եմ արտասահմանում։ Բայց հիմա, երբ Եվրոպայում առկա է մարզչական դիպլոմների ճանաչում, այլևս հնարավոր չէ կանգնեցնել այս միտումը։
Նախ ուզում եմ ասել, որ այս ամենը կապված է ոչ թե ֆրանսիացի մարզիչների որակի, այլ ակումբի սեփականատերերի անհատականության հետ»,- Վենգերի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։