«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է կատալոնացի վինգեր Անսու Ֆատիի ապագայի մասին, ով այս մրցաշրջանում մեկ տարի վարձավճարով հանդես է գալիս անգլիական «Բրայթոնում»։
«Իհարկե, Անսու Ֆատին կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Նա «Բրայթոնում» խաղում է միայն վարձավճարով։ Նա այս պահին երիտասարդ է և երջանիկ։
Կարծում եմ, որ «Բրայթոնի» հետ տարբերակը շատ հաջող էր՝ որակյալ ֆուտբոլ խաղալու համար։ Մենք ուշադիր հետևում ենք նրա առաջընթացին։
Ամեն ինչ կախված է միայն նրա ելույթներից, բայց Անսուն, անկասկած, կարող է վերադառնալ մեր թիմ»,- Դեկուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։