«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն կարող է հեռանալ անգլիական թիմից։
Ինչպես հայտնում է լրագրող Ալեքս Կրուկը, բրազիլացի խաղացողով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի ակումբները։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շահագրգռված է Կազեմիրոյի տրանսֆերը շահավետ պայմաններով վաճառելու հարցում։
31-ամյա Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ռեալից» 2022 թվականի ամռանը։