«Միլանի» կիսապաշտպան Իսմայել Բենասերը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում իր թիմի հավակնությունների մասին։
«Չեմպիոնների լիգայում խաղում ես հաղթելու, այլ ոչ թե միայն մրցաշարի մասնակից լինելու համար: Երբ թիմը ճաշակում է կիսաեզրափակիչի համը, դու ցանկանում ես էլ ավելի բարձրանալ և էլ ավելի լավ հանդես գալ:
Այդ իսկ պատճառով այս մրցաշրջանում մենք կփորձենք հաղթել Չեմպիոնների լիգան։
Ինչպես ասացի, մենք այստեղ չենք պարզապես հանդես գալու կամ քառորդ եզրափակիչ հասնելու և այն լավագույն օր անվանելու համար: Ոչ, մենք ցանկանում ենք հաղթել: Բայց, ինչպես գիտենք, շատ թիմեր մրցաշարում հաղթելու լավ հնարավորություններ ունեն»,- Բենասերի խոսքերն է մեջբերում The National-ը։