«Միլանի» նախկին կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը խոսել է իր նախկին թիմակցի՝ հարձակվող Մարիո Բալոտելիի մասին։
«Ես սիրում եմ Բալոտելիին և կարծում եմ, որ նա կարող էր երեք «Ոսկե գնդակ» նվաճել: Նրան պարզապես պետք էր այնպիսի մարդ, ինչպիսին ես եմ, ով կկարողանար ուղղորդել նրան ճիշտ ճանապարհով:
Ո՞ւմ կնախընտրեմ, եթե ընտրեմ Բալոտելիի և Լեաուի միջև: Ռաֆան շատ ուժեղ է, բայց Մարիոն այլ մակարդակի վրա էր:
Նա ֆենոմեն էր ու աշխարհին ցույց տվեց, թե ինչի է ընդունակ։ Ես խաղացի նրա հետ և մարզումների ժամանակ տեսա, թե ինչ կարող է նա անել, երբ լուրջ է տրամադրված:
Ամեն ֆուտբոլիստ չէ, որ կարող է երկար տարիներ խաղալ թոփ մակարդակում։ Բալոտելին ինձ համար բարձրակարգ խաղացող էր, աշխարհի հինգ լավագույն հարձակվողներից մեկը: Միակն, ով մոտեցավ Իբրահիմովիչին վարպետությամբ, Մարիոն էր»,- Բոատենգի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։