Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) նախատեսում է հրավիրել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրին»՝ մասնակցելու 2024/2025 մրցաշրջանի Չեմպիոնների լիգային, հայտնում է լրագրող Ալի Ալ-Հարբին սոցիալական ցանցերում։
Լրագրողի խոսքով՝ ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը հետաքրքրված է սաուդյան ակումբին հրավիրելու հարցում, որտեղ հանդես է գալիս պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, թիմի բարձր ժողովրդականության պատճառով
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան ծրագրել է կապ հաստատել ՈՒԵՖԱ-ի հետ՝ 2024/2025 մրցաշրջանում Չեմպիոնների լիգային մասնակցելու հատուկ հրավեր ստանալու խնդրանքով։
ՈՒԵՖԱ-ն նաև անցյալ տարի հայտարարել էր մրցաշարի ձևաչափի փոփոխության մասին 2024 թվականից։ Թիմերի թիվը 32-ից կդառնա 36, իսկ խմբային փուլը կփոխարինվի մեկ լիգայով։ Յուրաքանչյուր ակումբ կանցկացնի առնվազն ութ հանդիպում ութ տարբեր թիմերի դեմ՝ չորսը տանը և չորսը՝ արտագնա: