«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Լուիս Անտոնիո Վալենսիան խոսել է «Բրայթոնի» եզրային պաշտպան Պերվիս Էստուպինյանի մասին:
«Իմ կարծիքով, Էստուպինյանը ԱՊԼ-ի և, հնարավոր է, աշխարհի լավագույն ձախ պաշտպանն է: Նա անհավանական մրցաշրջան է անցկացնում և առաջընթացի տեղ ունի:
Նա ուժեղ է պաշտպանությունում, լավ է խաղում գնդակով, նրա փոխանցումը բարելավվել է, նա շատ խելացի է:
Կարծում եմ՝ նա կշարունակի կատարելագործվել, քանի որ շատ պրոֆեսիոնալ է»,- Վալենսիայի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: