«Միլանի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Կևին-Պրինս Բոատենգը «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիին համեմատել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։
«Եթե Դե Զերբին լիներ 10-12 տարի առաջ, ես այլ ֆուտբոլիստ կլինեի: Ինձ համար նա առաջիկա 20-30 տարիների լավագույն մարզիչն է։
Նրա հետ կատարելագործվում է յուրաքանչյուր խաղացող՝ երկրորդ դարպասապահից մինչև հարձակվող։ 32 տարեկանում ես ինձ ավելի ուժեղ էի զգում:
Նա ձեզ հետ շատ է խոսում: Նա գիտեր, թե ինչ մոտեցում է պետք ինձ, ինչպես գոհացնել կամ խթանել ինձ։ Նա իսկապես հոգ է տանում մարդկանց միջև հարաբերությունների մասին, և դա շատ կարևոր էր ինձ համար: Նա ավելի լավն է, քան Գվարդիոլան: Կարծում եմ՝ այդպես է»,- Բոատենգի խոսքը մեջբերում է TV Play-ը։