Իտալական «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբից ստացած առաջարկների մասին։
«Դա խելագարություն էր… որքան շատ էի ասում՝ ոչ, այնքան նրանք նորից ու նորից ավելացնում էին իրենց ֆինանսական առաջարկը: Դա փոխելու էր իմ կյանքը, և նրանք երբեք չհանձնվեցին: Բայց ես ասացի. ոչ, ես մնում եմ», — ասել է Օսիմհենը The Obi One Podcast-ին տված հարցազրույցում:
Վիկտոր Օսիմհենը իտալական ակումբ է տեղափոխվել 2020 թվականի աշնանը։ Ընթացիկ մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որտեղ խփել է 6 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Նիգերիացի հարձակվողի պայմանագիրը նեապոլցիների հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին: