Անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին «Շեֆիլդի» հետ առաջնության 12-րդ տուրի հանդիպումից հետո (1:1) քննադատել է Անգլիայի Պրեմիեր լիգայում աշխատող մրցավարներին.
«Ես անկեղծ և հստակ եմ. ինձ դուր չի գալիս անգլիացի մրցավարների 80 տոկոսը: Սա նորություն չէ, նրանք ինձ դուր չեն գալիս։ Կոնկրետ ինչը՞. Վարքագիծ… Ինձ դուր չի գալիս նրանց պահվածքը խաղադաշտում։
Անգլիան միակ երկիրն է, որտեղ կա VAR, բայց դուք վստահ չեք կարող լինել որոշումների ճշմարտացիության հարցում: Այլ երկրներում պետք է 100 տոկոսով վստահ լինել մրցավարի վրա: Հիմա ես աշխատում եմ Անգլիայում և խոսում եմ միայն այս մրցավարների մասին։ Սխալ կլինի, եթե խոսեմ այլ մրցավարների մասին»,- Դե Զերբիի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Հիշեցնենք, որ «Բրայթոն»-«Շեֆիլդ Յունայթեդ» խաղում դաշտի տերերի կիսապաշտպան Մահմուդ Դաուդը հեռացվել էր խաղադաշտից։