Սաուդյան ակումբները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կշարունակեն ներդրումներ կատարել բարձրակարգ խաղացողների տրանսֆերների վրա։
Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները ցանկանում են պայմանագիր կնքել Մոհամեդ Սալահի կամ Սոն Հին Մինի հետ, սակայն նրանց տրանսֆերները ձեռք բերելը մրցաշրջանի կեսին գրեթե անհնար կլինի։
Այդ իսկ պատճառով նրանց դիտակետում են Պրեմիեր լիգայի երկու այլ ֆուտբոլիստներ։
Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդից» Ջեյդոն Սանչոյի և «Տոտենհեմից» Ռիչարլիսոնի մասին է: Այս մասին հայտնում է The Telegraph-ը։