«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ «Sky Sports»-ի փորձագետ Ջեյմի Կարագերը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթին» 2023/2024 մրցաշրջանում կնվաճի լիգայի տիտղոսը։
«Կարծում եմ՝ «Մանչեսթեր Սիթին» դեռ լավն է «Լիվերպուլից» և «Արսենալից»: Դա կարող է փոխվել առաջիկա չորսից հինգ ամիսների ընթացքում, քանի որ այս թիմերը զարգանում են: Բայց ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք դեռ չենք տեսել իսկական «Մանչեսթեր Սիթին»: Միաժամանակ նրանք գլխավորում են աղյուսակը։ Որոշ առումներով, այն փաստը, որ խտությունը բարձր է, օգուտ է տալիս լիգային: Բայց ես կարծում եմ, որ «Սիթիի»` մյուս թիմերի նկատմամբ միավորների տարբերությունը միայն կաճի»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի 12 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով գերազանցելով «Լիվերպուլին»: Հաջորդ տուրում «Սիթին» սեփական հարկի տակ կընդունի «Լիվերպուլին»։