«Կոմոյի» գլխավոր մարզիչ է նշանակվել նախկինում հայտնի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում» և Լոնդոնի «Արսենալում»։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Ֆաբրեգասն այս ամառ ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան իտալական «Կոմոյում» և անմիջապես դարձավ ակումբի կազմում գործող երիտասարդական թիմի մարզիչ։
Իսպանացու գլխավորությամբ նրա սաները առաջնությունում անցկացրել են ութ հանդիպում, որից հետո 12 միավորով յոթերորդ տեղում են։
Այս փորձից հետո ակումբի ղեկավարությունը որոշել է Սեսկին վստահել գլխավոր թիմի ղեկը, որը հանդես է գալիս իտալական Բ Սերիայում։ «Կոմոն» առաջնությունում անցկացրած 12 հանդիպումներից հետո 21 միավորով յոթերորդ տեղում է։ Ֆաբրեգասի համար սա կլինի առաջին փորձը որպես հիմնական թիմի գլխավոր մարզիչ։