Էրլինգ Հոլանդը դուբլի հեղինակ դարձավ «Չելսիի» դեմ խաղում։ Նորվեգացին 2023 թվականին իր ակտիվում ունի ընդհանուր առմամբ 48 գոլ։
Հարձակվողը գոլերի քանակով գերազանցել է Հարի Քեյնին։ Անգլիացին մեկ գոլ պակաս ունի։
«Ալ Նասրի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ունի 45 գոլ իր ակտիվում։
Երեկ կայացած Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղում «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» ոչ-ոքի խաղացին՝ 4-4 հաշվով: