Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Բրենթֆորդին»։ Հանդիպումն ավարտվեց մերսիսայդցիների հաղթանակով՝ 3։0 հաշվով։
22-րդ և 27-րդ րոպեներին Դարվին Նունյեսի խփած գոլերը չեղարկվեցին VAR-ի միջամտությամբ։ 39-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մոհամեդ Սալահը։
62-րդ րոպեին Սալահը դարձավ դուբլի հեղինակ։ 12 րոպե անց Դիոգու Ժոտան հաշիվը խոշոր դարձրեց։
«Լիվերպուլը» 27 միավորով բարձրացավ 2-րդ տեղ և հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։