Լաուտարո Մարտինեսը կարող է երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ։
Միլանյան ակումբն առաջարկում է հարձակվողին երկարաձգել պայմանագիրը մինչև 2028 թվականը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ներաձուրիների ներկայացուցիչներն արդեն առաջին հանդիպումն են անցկացրել ֆուտբոլիստի գործակալ Ալեխանդրո Կամանոյի հետ։ Սպասվում է, որ հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի վերջին։
Ներկայումս Լաուտարոն տարեկան վաստակում է մոտ 6 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները: «Ինտերը» պատրաստ է նրա աշխատավարձը հասցնել 8 միլիոն եվրոյի՝ դրանով իսկ խախտելով թիմում սահմանած աշխատավարձի շեմը։
Նշվում է, որ երկու կողմերն էլ շահագրգռված են նոր համաձայնագրի կնքմամբ, սակայն բանակցային գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի։ Մարտինեսի գործող պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 11 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ