ֆուտբոլի Անգլիայի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիլ Նևիլը մտածում է մարզչական ղեկը թողնելու մասին:
Նախորդ տարվա աշխարհի առաջնության ժամանակ Նևիլը հավաքականին դուրս բերեց կիսաեզրափակիչ, սակայն վերջին 12 խաղում հավաքականը կրել է 8 պարտություն:
Նևիլը կարծում է, որ պարտությունները կարող են լրացուցիչ ճնշվածություն առաջացնել ֆուտբոլիստների մոտ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Նևիլը արդեն 2 տարի մարզում է Անգլիայի հավաքականը, իսկ պայմանագիրն ավարտվում է 15 ամիս անց: Ակնկալվում է, որ մյուս շաբաթ Նևիլը կհանդիպի ԱՖՖ-ի ղեկավարների հետ և կպարզի իր ճակատագիրը: