Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկել է շախմատի 2023 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունը։
Առաջին խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը 2,5:1,5 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի թիմին, իսկ կանանց թիմը 3:1 հաշվով հաղթեց Չեխիայի թիմին, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Տղամարդկանց թիմի կազմում հաղթանակ է տարել Գաբրիել Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Սամվել Տեր-Սահակյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Կանանց մրցաշարում հաղթանակներ են տարել Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Լիլիթ Մկրտչյանի և Սուսաննա Գաբոյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Երկրորդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի Խորվաթիայի թիմի հետ, իսկ կանանց թիմը՝ Սերբիայի թիմի հետ: