«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է հրաժեշտ տվել Քոուլ Պալմերին, ով որոշել է տեղափոխվել «Չելսի»։
21-ամյա ֆուտբոլիստը միացել է «Չելսիին» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ։ Գործարքի արժեքը գնահատվում է 47 մլն եվրո։
«Պալմերը հիանալի երիտասարդ խաղացող է, ահռելի տաղանդ: Նա լավ տղա է և իսկապես լավ է խաղում:
Մեկ կամ երկու տարի անց, երբ Քոուլն արդեն մեր հիմնական թիմում էր, նա ասաց, որ այլևս չի ցանկանում խաղալ «Մանչեսթեր Սիթիում»: Ես պատասխանեցի. «Մարեզը գնում է, դու հնարավորություն կունենաս», բայց նա դեռ ուզում էր հեռանալ, և ես ասացի․ «Լավ, գնա»։ «Դա նոր բան սովորելու փորձ է նրա համար», — ասել է Գվարդիոլան «Չելսիի» դեմ կիրակի կայանալիք խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: