Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձևակերպելու հնարավորությունը։
AS հրատարակության տեղեկություններով՝ «արքայական ակումբը» մտածում է նորվեգացու փոխհատուցման կետն ակտիվացնելու մասին, որը կազմում է մոտ 200 միլիոն եվրո։ Ըստ ֆուտբոլիստի պայմանագրում առկա կետի, հենց այդքան է կազմում Հոլանդի տրանսֆերի փոխհատուցման գումարը։
«Ռեալը» հաջորդ ամառ կփորձի նոր հարձակվող գնել։ Առաջնային տարբերակը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է, ով կդառնա ազատ գործակալ, եթե չերկարաձգի պայմանագիրն իր ակումբի հետ։ Հոլանդը համարվում է որպես ֆրանսիացուն այլընտրանք։
Էրլինգը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Նախորդ մրցաշրջանում նա դարձավ Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու։