«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի առաջընթացի մասին, ով Պրեմիեր լիգայի «Տոտենհեմի» հետ խաղում (4-1) հեղինակել էր իր կարիերայի առաջին հեթ-տրիկը։
«Դա մշտական գործընթաց է, և հեթ-տրիկը չի փոխել իմ կարծիքը: Նիկոն դեռ երիտասարդ է և պետք է ավելի հասունանա և կատարելագործվի: Նա երեք գոլ խփեց, լավ, բայց պետք է վեցը խփեր։ Սա է գաղափարը. երբեք բավարար չէ:
Կարևոր է պահպանել հանգստություն: Նիկոն տաղանդավոր խաղացող է, ով ժամանակի ընթացքում կկատարելագործվի և գոլեր կխփի:
Երկուշաբթիի նման երեկոները նրան կօգնեն ավելի քիչ նյարդայնանալ և այլ կերպ մոտենալ խաղին»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը։