Պաոլո Մալդինին կդառնա «Ալ Իթիհադի» նոր տնօրենը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Միլանի նախկին ղեկավարը շուտով պայմանագիր կկնքի Սաուդյան Արաբիայի ակումբի հետ։
Հունիսի 6-ին Մալդինին հեռացվել է «ռոսոներիների» տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019 թվականից։
Ավելի վաղ «Ալ Իթիհադի» ղեկավարությունը խզել էր պայմանագիրը գլխավոր մարզիչ Նունո Էսպիրիտո Սանտոյի հետ։