«Տոտենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը վնասվածքի պատճառով չի մասնակցի Անգլիայի հավաքականի առաջիկա հանդիպումներին, հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը ներկայումս գտնվում է հիվանդանոցում՝ կոճի վնասվածքի պատճառով։ Այսպիսով, կիսապաշտպանը չի օգնի Անգլիային Եվրո-2024-ի ընտրական փուլի Մալթայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերում։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 12 հանդիպում, դարձել 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։