Թուրինի «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրված լինելու լուրերը։
««Յուվենտուսը» հետևո՞ւմ է Սպերցյանի խաղին։ Մենք չենք մեկնաբանում տրանսֆերային շշուկները»,- ասել են «Յուվենտուսի» մամուլի ծառայությունից Championat.com-ի թղթակից Ալեքսանդր Էրշովին:
23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդը 14 խաղ է անցկացրել թիմի կազմում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ դառնալով 4 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։