Պաշտպան Ջորջիո Կյելինին խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» խաղի մասին։
«Ակումբի հեռանկարների վերաբերյալ թերահավատ լինելու պատճառներ կան։ Բայց միակ իսկապես անհաջող հանդիպումը «Ուդինեզեի» հետ խաղն էր, իսկ ՊՍԺ-ի հետ խաղում «ռոսոներիները» դիտարժան քամբեք իրականացրեցին»,- Կյելինիի խոսքն է մեջբերել pianetamilan.it-ը:
Ա Սերիայում «Միլանը» 11 հանդիպումներից 22 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը։ Չեմպիոնների լիգայում Ստեֆանո Պիոլիի թիմը ՊՍԺ-ին (2:1) հաղթելուց հետո 5 միավորով բարձրացավ F խմբում երրորդ տեղ: