Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է Գերմանիայի հավաքականի հիմնական կազմ վերադառնալու ցանկության մասին։
«Ես կապի մեջ եմ Նագելսմանի հետ: Մենք խոսեցինք և եկանք ընդհանուր հայտարարի. այժմ նա չի կարող ինձ հրավիրել, բայց հույս ունի առաջընթաց տեսնել: Ամեն ինչ կանեմ հավաքական վերադառնալու համար,- Նոյերի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։
Նոյերը երկար տարիներ եղել է Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահը։ Ֆուտբոլիստն ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 2009 թվականին։