Բրազիլիայի Ա Սերիայի 33-րդ տուրում «Բոտաֆոգոն» ընդունել էր «Գրեմիոյին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 4։3 հաշվով։
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ Նշենք, որ դա անելու համար նրանից պահանջվել է 19 րոպե: «Գրեմիոյից» ևս մեկ գոլ խփեց Էվերթոնը։
Դիեգո Կոստան, Ջունիոր Սանտոսը և Մարլոն Ֆրեյտասը աչքի ընկան «Բոտաֆոգոյի» կազմում:
Բրազիլիայի առաջնության հաջորդ խաղում «Գրեմիոն» կհանդիպի «Կորինտիանսի», իսկ «Բոտաֆոգոն» կխաղա «Բրագանտինոյի» հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան նոյեմբերի 12-ին։