«Ալ-Հիլալը» կարող է կասեցնել պայմանագիրը հարձակվող Նեյմարի հետ, հաղորդում է ITASportPress-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան թիմի ղեկավարությունը դիտարկում է 31-ամյա բրազիլացու հետ պայմանագիրը կասեցնելու հնարավորությունը՝ ձմեռային տրանսֆերային պատուհանում արտասահմանցի խաղացողի գրանցման համար։ Հաղորդվում է, որ ակումբը ձգտում է ամրապնդել ձախ պաշտպանի դիրքը:
Հոկտեմբերի 18-ին Նեյմարը ծանր վնասվածք էր ստացել Բրազիլիայի հավաքականի կազմում Ուրուգվայի դեմ խաղում (0:2)։ Հարձակվողի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանի և մենիսկի պատռվածք։ Նրա ապաքինումը կտևի ավելի քան վեց ամիս։
Այս ամռանը հարձակվողը Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» է տեղափոխվել ՊՍԺ-ից: Նա թիմի կազմում հասցրել է անցկացնել 5 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։