«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Եվրոպա լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Թուլուզից» կրած պատության (2:3) մասին։
«Արժանի էինք պարտության, քանի որ նրանք հաղթեցին գրեթե բոլոր վճռորոշ դրվագներում։ Մենք չափազանց շատ իրավիճակներ ունեինք, երբ պետք է տիրեինք գնդակին, բայց չարեցինք:
Բացի այդ, մենք նվազագույնը երկու անգամ հեշտությամբ զիջեցինք գնդակը։ Պաշտպանության տեսանկյունից մեր գործողությունները բավականաչափ լավ չէին»,- Կլոպի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:
Չորս տուրից հետո «Լիվերպուլը» 9 միավորով միանձնյա գլխավորում է խումբը։ «Թուլուզը» 7 միավորով 2-րդ տեղում է։ ։