«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Սկոուլզը կիսվել է իր կարծիքով «կարմիր սատանաների» կիսապաշտպան Կազեմիրոյի և անգլիական ակումբի պաշտպան Ռաֆայել Վարանի մասին վերջին հանդիպումներում թիմի անբավարար արդյունքների ֆոնին։
«Մենք տեսանք Վարանին «Կոպենհագենի» դեմ խաղում, և նա անփույթ էր գնդակի հետ:
Կազեմիրոն նույնպես այս պահին թույլ է և լավ գլուխ չի հանում խաղադաշտում իր դերից։ Սրանք երկու խաղացողներ են, որոնք հինգ անգամ նվաճել են եվրագավաթները, և եթե չես կարող վստահել նրանց, այդ դեպքում ի՞նչ անել»,- Սկոուլզի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։