«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան երկու-երեք շաբաթով կապաքինվի ազդրի վնասվածքից, որը ստացել էր «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի վերջին խաղում (2:1): Այս մասին հայտնում է Bild-ը։
Հաղորդվում է, որ վնասվածքի պատճառով 20-ամյա ֆուտբոլիստն անհասանելի կլինի Գերմանիայի հավաքականի առաջիկա ընկերական խաղերին՝ Թուրքիայի ու Ավստրիայի հետ։
Հիշեցնենք, որ Մուսիալան թուրքական ակումբի հետ խաղի 39-րդ րոպեին վնասել էր ազդրը, երբ անհաջող ձևով ստացել էր հարձակվող Հարի Քեյնի փոխանցումը։ Այս դրվագից հետո խաղացողը փոխարինում խնդրեց: Փոխարենը խաղադաշտ է մտել մյունխենցիների հարձակվողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը։