Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է Իսպանիայի Լա Լիգայից տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն։
Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Անտուանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։ Ֆրանսիացին երեք տարվա պայմանագիր ունի «Ատլետիկոյի» հետ։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա հարձակվողը 11 հանդիպում է անցկացրել։ Գրիզմանն այդ հանդիպումներում խփել է 7 գոլ (երկուսը 11 մետրանոցներով)։