«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի ՊՍԺ-ի դեմ խաղում (2:1):
Ֆուտբոլիստը դարձավ այս մրցաշարում գոլ խփած ամենատարեց ֆրանսիացին (37 տարի 38 օր):
Նախորդ ռեկորդը պատկանում էր Լորան Բլանին, ով գոլի հեղինակ էր դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 36 տարեկան 338 օրականում։ Դա տեղի է ունեցել 2002/03 մրցաշրջանում «Օլիմպիակոսի» դեմ խմբային փուլի խաղում (3:2):