Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով 78-ամյա ռումինացի մասնագետ Միրչա Լուչեսկուին, որն ավելի վաղ հայտարարել էր մարզչական կարիերան ավարտելու մասին:
«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ Միսթեր, իմ տաղանդի հանդեպ ունեցած Ձեր հավատի համար: Շնորհակալ եմ Ձեր վստահության, ինձ ոգեշնչելու և իմ կարիերայի վրա ունեցած խոր ազդեցության համար:
Դուք ինձ համար ավելին եք եղել, քան մարզիչը: Ձեր մենթորությունը նպաստել է այն մարզիկի ձևավորմանը, որը ես այսօր եմ:
Միսթեր, Ձեզ ամենայն բարիք եմ մաղթում»,- գրել է Մխիթարյանը:
Մխիթարյանը Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ աշխատել է Դոնեցկի «Շախտյորում»: Ռումինացի մասնագետը թիմը գլխավորել է 2004-ից 2016 թվականներին։ Լուչեսկուն մարզչական կարիերայի ընթացքում 35 տիտղոս է նվաճել։