Էրիկ տեն Հագը աջակցել է Բրունու Ֆերնանդեշին։
Միակ և հաղթական գոլը պորտուգալացին խփեց երեկ «Ֆուլհեմի» հետ խաղում՝ 91-րդ րոպեին։
«Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ կասկածում Բրունու Ֆերնանդեշին որպես ավագի: Նա առանցքային դեր է խաղում մեզ համար։
Բոլորը սխալվում են, ոչ ոք կատարյալ չէ: Նա շատ կարևոր է մեզ համար»,-«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։