«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը բացատրել է, թե ինչու չի հավատում այս մրցաշրջանում Լոնդոնի «Արսենալի» չեմպիոնությանը։
Փորձագետի կարծիքով, «Արսենալի» որոշ խաղացողներ չեմպիոնական ցուցանիշներ չեն ցուցադրում։
«Կարծում եմ, որ «Արսենալը» չունի համապատասխան կենտրոնական հարձակվող և դարպասապահ՝ Անգլիայի առաջնությունը հաղթելու համար: Իմ կարծիքով, Պրեմիեր լիգան Ռամսդեյլի հետ չես հաղթի: Իսկ Ռայան չափազանց նյարդային է խաղում»,- մեջբերում է Կարագերին DailyMail-ը:
Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղում «Արսենալը» երեկ հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։