Ավարտվել է շախմատի վետերանների աշխարհի առաջնության նախավերջին խաղափուլը, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
65-ից բարձր տարիքային խմբում Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց Արգենտինացի գրոսմայստեր Դանիել Կամպորայի հետ:
Վահանյանը 10 հնարավորից ունի 7.5 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ կիսում է 2-7-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը Դանիել Կամպորան է, ով ունի 8 միավոր:
50-ից բարձր տարիքային խմբում Արտաշես Մինասյանը ունի 6 միավոր, Աշոտ Նադանյանը՝ 5.5 միավոր: