Չեխիայի առաջին և երկրորդ դիվիզիոնների առաջնությունները ևս պաշտոնապես հետաձգվեցին: Հետաձգվեցին նաև Նիդերլանդների առաջին և երկրոդ դիվիզիոնների առաջնությունները:
Չեխիայի կառավարությունը նոր հրաման է արձակել, ըստ որի բոլոր այն մրցաշարերը, որոնք անց են կացվում 30 և ավել մարդկանց անմիջական մասնակցությամբ՝ դադարեցնել, իսկ Նիդերլանդներում արգելվել է 100-ից ավելի մարդ պարունակող միջոցառումների անցկացումը:
Չեխիայում այս պահին կա 91 վարակակիր, բայց մահվան դեպքեր, բարեբախտաբար, չկան, իսկ Նիդերլանդերնում՝ 503 վարակված և 5 զոհ: