«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինի քննադատությանը, ով իսպանացի մասնագետին մեղադրել էր այն բանի համար, որ հանդիպումից հետո տեսախցիկների առաջ խոսում է խաղացողների հետ, երբ նա կարող է նրանց հետ խոսել հանդերձարանում։
«Իմ տարիքում ես մարդկանց ոչինչ ապացուցելու կարիք չունեմ։ Ես շատ եմ հարգում Ռոյ Քինին։
Երբեմն խաղից անմիջապես հետո գնում եմ հանդերձարան, երբեմն էլ մնում եմ խաղադաշտում։ Երբ տեսնում եմ իմ խաղացողին, սկսում եմ նրա հետ քննարկել վերջին խաղը։
Ես գիտեմ, որ տեսախցիկները նկարահանում են սա: Չեմ կարծում, որ խաղից հետո պետք է մոտենալ խաղացողներին՝ մարդկանց համար ինչ-որ տեսարան ստեղծելու համար։ Իհարկե, ես կարող էի շփվել նրանց հետ հանդերձարանում և դա արել եմ շատ անգամներ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: