«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը քննադատել է «կարմիր սատանաների» հարձակվող Անտոնի Մարսիալին, ինչպես նաև խոսել հարձակվող Ռասմուս Հոյլունդի մասին։
«Երբ նայում եք վիճակագրությանը, և 50-70 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ հարձակվողը ակումբում 9 տարվա ընթացքում 89 գոլ է խփել ու դեռ խաղում է թիմում, ապա ես չեմ կարծում, որ մենք բավական կտրուկ ենք գործում: Չեմ հասկանում, թե ինչու ակումբը մինչև հիմա չի բաժանվել Մարսիալից։ Ֆուտբոլային բաժնի և խաղացողների ընտրության բաժնի ձախողումն անհավանական է։ Իրականությունն այն է, որ Մարսիալը երբեք չպետք է գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողական գիծը:
Մարսիալի թիմակիցը, երիտասարդ ՝ Հոյլունդը, խոստումնալից է, բայց նրա կողքին փորձառու խաղացող է պետք։ Եթե նա գար «Յունայթեդ» և համագործակցեր Քոուլի, Յորքի կամ Կանտոնայի հետ, դուք սենսացիա կտեսնեիք, քանի որ նրա վրա ճնշում չէր լինի: Ես մի փոքր համակրում եմ նրան», — Նևիլի խոսքն է մեջբերում The Sun-ը։