Լուիս Դիասի առևանգված հայրն ազատ կարձակվի։
Այս մասին հայտարարել է Կոլումբիայի ազգային ազատագրական բանակի (ELN) ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ Դիասի հայրը հնարավորինս շուտ ազատ կարձակվի։
Հիշեցնենք, որ Կոլումբիայում առևանգել են «Լիվերպուլի» և Կոլումբիայի հավաքականի վինգեր Լուիս Դիասի ծնողներին։ Խաղացողի մայրը փրկվել է, սակայն նրա հայրը դեռ գտնվում է հանցագործների ձեռքում։
Ենթադրվում էր, որ առևանգողները կարող են լինել Վենեսուելայի քաղաքացիներ, իսկ Լուիս Մանուել Դիասին կարող են տեղափոխել երկրի տարածք։ Տեղեկատվության համար խոստացել են 200 միլիոն պեսո։
Կոլումբիայի կառավարությունը հինգշաբթի հայտարարել է, որ ELN խմբավորումը պատասխանատու է ֆուտբոլիստի հոր առևանգման համար։