«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն բաց կթողնի մի քանի շաբաթ՝ «Նյուքասլ Յունայթեդի» հետ լիգայի գավաթի խաղարկության ժամանակ (0-3) ստացած ազդրի վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Բրազիլացի կիսապաշտպանը փոխարինվել է ընդմիջմանը վնասվածքի պատճառով։
31-ամյա Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ռեալից» 2022 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում բրազիլացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագիրը ստորագրվել է մինչև 2026 թվականի ամառ։