«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէ առաջիկայում հեռացնել թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգին, սակայն ակումբը սկսել է կասկածել «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի կարողություններին։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանչեսթերյան ակումբում որոշ մարդիկ կարծում են, որ Տեն Հագը լիովին չի հարմարվել Պրեմիեր լիգայի պահանջներին։ Մյուսները կարծում են, որ Էրիկը լավ մարզիչ է, բայց սխալ մարդ այն իրավիճակի համար, որում հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։ Լիգայի գավաթում «կարմիր սատանաները» պարտվեցին «Նյուքասլին» և ավարտեցին իրենց մասնակցությունը մրցաշարին։
Էրիկ տեն Հագը մանկունիանցիներին գլխավորում է 2022 թվականի ամառվանից։ Նրա գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» 2022/2023 մրցաշրջանում նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը և հասել է Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։