Լուի Սահան քննադատել է Մեյսոն Մաունթի խաղը «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Ես տեսել եմ դրվագներ, երբ Մեյսոնը նույնիսկ գնդակը չի խնդրում: Ինձ ցնցում է, որ նման մակարդակի խաղացողը խոսւափում է պատասխանատվությունից: Նա չափազանց լավն է այդպես խաղալու, գնդակը ստանալու, ինչ-որ բան փոխելու ցանկություն ցույց չտալու համար։
Թվում է, թե նա հիմա ընդհանրապես չի հավատում ինքն իրեն: Նա պետք է որոշ խիզախություն և նվիրվածություն ցուցաբերի, բայց այս պահին ես տպավորված չեմ նրանով: Մեյսոնը կորցրել է հակառակորդին վնաս պատճառելու, կիսապաշտպանությունում իր գործողություններով խաղը փոխելու ունակությունը։
Նա անցկացնում է ամբողջական հանդիպումներ, որոնցում գրեթե չի դիպչում գնդակին: Դա շատ տարօրինակ է»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողը: